Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 14-15.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Հանուն կանանց առողջության

1997 թվականին ամերիկահայ բարերար, Հայ-ամերիկյան մշակութային միության նախագահ Ռիտա Պալեանի և այդ շրջանում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանի ջանքերով ստեղծվեց Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնը:

 

Այն 2002 թվականին վերափոխվեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի (ՀԱԱԿ), որի մասնաճյուղը բացվեց նաև Գավառ քաղաքում:

 

Կենտրոնի նպատակն է Հայաստանում և տարածաշրջանում պահպանել, բարելավել մարդկանց առողջությունը, զբաղվել կանխարգելիչ բժշկությամբ, իրականացնել կրծքագեղձի, արգանդի վզիկի, շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման աշխատանքներ, ինչպես նաև, նպաստել ընտանիքի առողջության պահպանմանը, առողջ ապրելակերպի քարոզչությանը, կրթական ծրագրերի զարգացմանը:

 

Կրծքագեղձով հիվանդ կանանց 30%-ը տառապում է կրծքագեղձի քաղցկեղից: Կրծքագեղձի քաղցկեղը չարիք է մարդկության համար և հազարավոր կանայք աշխարհում մահանում են այդ դաժան հիվանդության հետևանքով: Կրծքագեղձի քաղցկեղի պատճառած մահերի քանակն անհամեմատ պակաս կլիներ, եթե կանայք հետևեին կրծքագեղձի առողջությանը, որի համար հարկ է կատարել կրծքագեղձի ամենամսյա ինքնազննում, ինչպես նաև ամենամսյա ստուգում բժշկի կողմից և պարբերաբար ենթարկվել մամոգրաֆիկ հետազոտության: 

 

ՀԱԱԿ-ը մամոգրաֆիայի համալիր հետազոտություն իրականացնող առաջին կենտրոնն է Հայաստանում: ՀԱԱ կենտրոնի գործունեության 15 տարիների ընթացքում կատարվել է ավելի քան 272 366 հետազոտություն: Ամեն տարի հետազոտվում է շուրջ 20 000 կին: Կենտրոնի բացման օրվանից մինչ օրս կատարվել է 157 020 կրծքագեղձի հետազոտություն: Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է շուրջ 6 691 պացիենտի մոտ: ՀԱԱ կենտրոնում հետազոտվածներից ավելի քան 92 109-ն ունի կրծքագեղձի բարորակ ախտահարում:  Ցավոք, կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ունեն երիտասարդացման միտում. մինչև 29 տարեկան 60 կնոջ մոտ ախտորոշվել է քաղցկեղ: 

 

Կարևորելով կանանց առողջությունը` Կենտրոնը փորձում է բժշկական օգնությունը դարձնել հասանելի: Հանրապետության մարզերի կանանց հայ-ամերիկյան առողջության Կենտրոնի բարձրորակ ծառայությունները հասանելի դարձնելու նպատակով, Կենտրոնը սեփական ուժերով ամսական մի քանի անգամ կազմակերպում է արտագնա այցելություններ մարզեր և անվճար հետազոտություններ ու խորհրդատվություն կանանց համար:

 

ՀԱԱԿ-ն իր աշխատանքի ընթացքում համագործակցել է հայաստանյան և արտասահմանյան մի շարք կլինիկաների հետ: Այժմ Կենտրոնը սերտորեն համագործակցում է Հայդելբերգի համալսարանական կլինիկայի կանանց առողջության կենտրոնի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Քրիստոֆ Զոնի, ով հաճախակի է լինում Երևանում, և «Նաիրի» բկ-ի առաջատար մասնագետների հետ: Նպատակը մեկն է` ծառայել ժողովրդին, առավել գրագետ և բարձր մակարդակի սպասարկում ապահովել մեր հասարակության համար:

 

Օրերս կրկին Հայաստանում էր պրոֆեսոր Քրիստոֆ Զոնը: Նա Հայ-ամերիկյան կենտրոնում հանդես եկավ ընդարձակ դասախոսությամբ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման, ախտորոշման և հնարավոր բուժման թեմայով, ներկայացնելով գերմանական առողջապահական համակարգի առանձնահատկությունները:Գերմանիայում առաջնային են համարվում համալսարանական կլինիկաները, որտեղ անցկացվում են գիտական հետազոտություններ ի նպաստ բժշկության զարգացմանը: Այդ իսկ պատճառով համալսարանական կլինիկաներում հնարավոր հետազոտության և բուժման շնորհիվ հազվադեպ են հանդիպում ուռուցքաբանական ծանր հիվանդությունները: 

 

Հայդելբերգ քաղաքի համալսարանական կանանց կլինիկան Գերմանիայի ամենահին կլինիկաներից մեկն է, որն ավելի քան 200 տարի ապահովում է կանացի հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման որակն ու նորարարական մեթոդների կիրառումը: Ավանդույթներով հարուստ, ժամանակակից գիտության և տեխնիկայի նվաճումների վրա հենվելով, կլինիկան այսօր գինեկոլոգիայի, ծննդաբերությանն օգնող, պերինատալ բժշկության և ուռուցքաբանության ժամանակակից կենտրոն է դարձել :

 

Ինչպես նշեց բանախոսը, կրծքագեղձի քաղցկեղն ամենատարածված հիվանդությունն է, յուրաքանչյուր կնոջ համար առկա է կրծքագեղձի քաղցկեղի վտանգը, ուստի, խորհուրդ տվեց 35-40 տարեկանից բարձր բոլոր կանանց ենթարկվել մամոգրաֆիկ հետազոտության: Կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունն աճում է տարիքին զուգահեռ, ինչպես նաև եթե ընտանիքի հիվանդության պատմության մեջ առկա են կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր: 

 

Պրոֆեսոր Զոնն անդրադարձավ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում օրգանապահպանման վիրահատությանը, որը հնարավոր է ժամանակակից ախտորոշման մեթոդի կիրառման օգնությամբ, ինչպես, օրինակ, մամոգրաֆիայի, ՈւՁՀ, ՄՌՏ և այլնի, որը թույլ է տալիս առավել ճշգրիտ ախտորոշել և ընտրել բուժման մեթոդը, կարևոր է նաև վիրաբույժի փորձն ու հմտությունը: Նա անդրադարձավ նաև Հայաստանում անցկացվող քիմիաթերապևտիկ բուժմանը: Ներկայումս գործում են միջազգային, եվրոպական չափորոշիչներ, առկա են ժամանակակից սարքեր, մինչդեռ Հայաստանն ապահովված չէ նման սարքավորումներով, համապատասխան կադրերով: 

 

Պրոֆեսոր Զոնը կարևորեց նաև առողջ ապրելակերպը, առողջ սնունդը, չնայած, նա գովեց հայկական խոհանոցը, սակայն, ցավոք, Հայաստան է մուտք գործել նաև արագ պատրաստվող սնունդը:

 

Դասախոսության ամբողջ ընթացքում ցուցադրվում էին կրծքագեղձի քաղցկեղի հետազոտությանը նվիրված սլայդներ, որոնք ուղեկցվում էին պրոֆեսոր Զոնի մեկնաբանություններով: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ